Աշխարհագրական տեղեկատվություն

Հայաստանը գտնվում է Հարավային Կովկասում: Հյուսիսից սահմանակից է Վրաստանին, հարավից` Իրանին, արևելքից` Ադրբեջանին, արևմուտքից` Թուրքիային: Ներկայիս Հայաստանի Հանրապետության տարածքը կազմում է 29800 քառակուսի կմ և գտնվում է ծովի մակարդակից միջինը 1800 մ բարձրության վրա: Ամենաբարձր կետն այստեղ Արագած լեռն է (4090մ), իսկ ամենացածրը` Դեբետ գետի կիրճը (400մ): Մայրաքաղաքը Երևանն է: Ըստ 2003թ. անցկացրած մարդահամարի տվյալների բնակչության թիվը կազմում է 3,2 միլիոն, որից 1,1-ը ապրում է Երևանում:


Կլիմա

Հայաստանյան կլիման չոր արևադարձային է: Տարվա մեջ հիմնականում գերիշխում են արևաշատ օրերը: Այստեղ շոգ ամառներ են, ջերմաստիճանը տատանվում է +22 C մինչև +36 C - ի միջև: Ձմեռները հիմնականում կարճ են ու ցուրտ` միջինը -15 C մինչև -1 C: Բարձր լեռների գագաթները պատված են հավերժական ձնաշերտով, մինչդեռ դրանց ստորոտներն ալպյան մարգագետիններ են: Հայաստան այցելելու լավագույն ժամանակը գարունն է ու աշունը: Ամենօրյա եղանակային կանխատեսումներին կարելի է ծանոթանալ հետևյալ ինտերնետային էջում http://www.meteo.am:


Բանկեր

Հայաստանի բանկային համակարգը ձևավորված է 21 առևտրային բանկերով, որոնց գործունեությունը վերահսկվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից: Երևանում բանկերը աշխատանքային օրերին բաց են ժամը 10-16-ը, իսկ շաբաթ օրերին` 10-13-ը` առանց ընդմիջման: Կանխիկացման կետեր կան Երևանի բոլոր կենտրոնական փողոցներում:


Տարադրամ

Հայկական դրամական միավորը կոչվում է «Դրամ»: Այն շրջանառության մեջ է դրվել 1993թ: Կան 1000, 5000, 20000, 50000 արժեքների թղթադրամներ: Կան նաև 10, 20, 50, 100, 200, 500 արժեքների մետաղադրամներ: Տարադրամ կարելի է փոխանակել քաղաքում ամենուր գտնվող բանկերում և փոխանակման կետերում:


Տոներ

Հայաստանում տոնվում են թե՛ աշխարհիկ, և թե՛ եկեղեցական տոներ: Սովորաբար տոնակատարություններն ուղեկցվում են ուրախ երգերով ու ավանդական շուրջպարերով: Խանութներն հիմնականում աշխատում են նաև տոն օրերին:


Լեզու

Պաշտոնական լեզուն հայերենն է, որը հանդիսանում է հնդեվրոպական լեզվաընտանիքի առանձին ճյուղ: Հայկական տառատեսակը արմատական տարբերություն ունի մյուս բոլոր այբուբեններից: Այնուամենայնիվ խանութներն ու բոլոր պաշտոնական շենքերն ունեն նաև լատինատառ ցուցատախտակներ: Այստեղ հայերենից բացի լայնորեն կիրառվում է նաև ռւսերենը, իսկ շատերը խոսում են նաև անգլերեն:


Խոհանոց

Հայկական ավանդական խոհանոցն ունի ճաշատեսակների մեծ բազմազանություն: Թարմ բանջարեղենն ու միսն այստեղ ամենասիրելի կերակուրների ցանկում են: Հայկական որևէ տոնակատարության սեղան անհնար է պատկերացնել առանց խորովածի, քյուֆթայի, դոլմայի կամ ղափամայի: Ճաշկերույթը նախատեսում է մեծ ծիսակատարություն` սկսած պատրաստման ընթացքից մինչև սեղանի շուրջ անցկացրած վերջին վայրկյանը: Երևանի բազմաթիվ ռեստորաններն առաջարկում են տեղական ուտեստների յուրահատուկ ընտրանի: Կան նաև համաշխարհային ճանաչում ձեռք բերած շատ տարբեր խոհանոցներ:


Քաղաքային
տրանսպորտ
Գործում են տրանսպորտի հետևյալ տեսակները.
Մետրո. Երևանյան մետրոն ունի քաղաքի հյուսիսից-հարավ ձգվող մի երթուղի` 10 կայաններով: Երթևեկության վարձը 50 դրամ է:
Ավտոբուս. Ավտոբուսները երթևեկում են գլխավոր ուղղություններով: Վարձը` 50 դրամ:
Միկրոավտոբուս. 12-15 տեղանոց միկրոավտոբուսները երթևեկում են բոլոր գլխավոր ուղղություններով: Վարձը` 100 դրամ:


Կրոն

Հայաստանում գերակա կրոնը քրիստոնեությունն է, որը որպես պետական կրոն ընդունվել է 301թ: Կրոնն այստեղ ունի շատ խոր ու ամուր արմատներ:
Հայաստանում բնակվող հայերի գերիշխող մեծամասնությունը պատկանում է Հայ Առաքելական Եկեղեցուն: Եղեղեցու գլուխ կանգնած է Ամենայն Հայոց Կաթողիկոսը, որի նստավայրը գտնվում է Էջմիածնում: